Կառավարության օրակարգում մշտապես կա ԵԱՏՄ այլ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու, կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Իմ կարծիքով, այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսիայի տարբերակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը և Հայաստանը մշտապես քննարկում են հարցը, քանի որ գնալով ապրանքաշրջանառությունն աճում է», – նշեց Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանն այլ ուղիներ չի կարող առաջարկել, քանի որ կա աշխարհագրական դիրք. «Մենք ունենք երեք ճանապարհ՝ Աբխազիա, Լարս, Հարավային Օսիա: Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով օգտվում ենք մեկից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































