Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Մի գործարարի մուտքը բոլորի համար տակաշորերը փոխելու առիթ հանդիսացավ. Սուրեն Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, նախընտրական այս փուլում տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում: Ինչ-որ ժամանակ Դուք վստահ էիք, որ Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա, և մի ժամանակ Ազատամարտիկների դաշիքնով, կարծես թե, աջակցում էիք Ծառուկյանին: Գագիկ Ծառուկյան և Օսկանյան- Օհանյան դաշինքները կարո՞ղ են իրական պայքար մղել իշխանության դեմ, թե՞ այս ամենն իշխանության գծած սցենարի մեջ է:

-Որպեսզի թյուրիմացություն չլինի, ասեմ, որ Ազատամարտիկների դաշինքում ես այլևս չկամ: Ես դեռևս չլուծարված դաշնային հրամանատարների դաշինքում կամ, և երբ կգա ժամանակը, ես իմ ընկերներին իմ կոչը կանեմ: Ես չեմ հավատում Ազատամարտիկների դաշինքի այսօրվա ղեկավարությանը՝ Գագիկ Մելքոնյանին և մյուսներին, և ես լուրջ չեմ ընդունում: Ինչ վերաբերում է դաշինքներին, եթե մենք սառը դատենք, ապա քաղաքական տեղափոխումները, ես կասեի՝ ձևախեղումները, ավելի քան զավեշտալի են: Տեղի ունեցածը գալիս է ապացուցելու, որ մենք չունենք քաղաքական իշխանություն, մենք ունենք մի հանցախումբ, որը փորձում է խաղացնել խաղացողներին: Բնականաբար այդ դաշինքները՝ Սեյրան Օհանյան-Պարույր Հայրիկյան, մյուսները. ոչինչ չտվող դաշինքներ են, ընդամենը կերակրատաշտից լափ պոկելու դաշինքներ են, դա իմ գնահատականն է: Այս դաշինքները դատապարտված դաշինքներ են, քանի որ քաղաքական լուրջ նկատառումներ ու ցանկություններ չունեն: Այս մարդիկ մի խնդիր ունեն, ինչ խնդիր, որ այսքան տարի՝ նախորդ տարիներին լուծել են՝ մոտ գտնվել Սերժ Սարգսյանի կերակրատաշտին, հացին, ջրին, աթոռ պոկել և այլն: Եվ իրենց կողմնակիցներին վաղը մենակ են թողնելու այդ դաշինքները, ինչպես թողել են բոլոր քաղաքական կուսակցությունները: Եվ ահա սա է պատճատը, որ Գագիկ Ծառուկյանը տեսնելով այս աղավաղված ստոր իրավիճակը, մտածում է՝ գամ, գոնե ես տնտեսությունից հասկանում եմ, շատ ավելին կարող եմ անել և այլն: Սա է պատճառը, որ քաղաքական ասպարեզ են մտնում գործարար մարդիկ: Եվ կարծում եմ, որ ինչ-որ իմաստով ստիպված են մտնում: Այս մարդիկ, ովքեր տարիներ շարունակ քաղաքականությունը դարձրին հանցախմբեր կազմելու մեթոդ, որով, պարզապես, ապակողմնորոշում են ժողովրդին: Եթե որևէ մեկը մտածում է, որ առաջիկա ընտրությունները կարող են ինչ-որ դրական արդյունք տալ, նրանք կամ շատ սոված են, կամ այդ շատ սովածությունից տրամաբանելու ունակությունն են կորցրել: Մենք գործ ունենք ոչինչ չասող մարդկանց հետ… Պատկերացնո՞ւմ եք՝ Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան: Սա աբսուրդային վիճակ է, թատրոն: Հենց միայն Սեյրան Օհանյանը բավական է իր հանցավոր, բանակը թալանելու, աչք փակելու, Մարտի 1-ին… Ասում են՝ դե եթե ինքը զինվորական է, պիտի հրաման կատարեր: Այո, ես գտնում եմ, որ զինվորականը պետք է հրաման կատարի, բայց մեկ դեպքում, երբ մթնոլորտը արդար է և ինքը տեսնում է, որ ճիշտ է: Երբ 2008-ին համատարած ընտրություններ էին կեղծվել և ոչ թե մեկ-երկու, այլ 20-30 տոկոսով, Սեյրան Օհանյանը իր պարտքն է համարում զորքերը բերել-հասցնել, թող ինքը հրաժարվեր, թող Պողոսը բերեր, եթե այդքան արժանավոր մարդ էր: Նույնը Վարդան Օսկանյանը…Դուք հիշում եք ինչպես էր Վարդան Օսկանյանը լարախաղացի ծաղրածուի նման ծղրտում՝ ամա՜ն, այդպիսի բան չկա, տեսեք՝ ոնց են կրակում մարդիկ զինվորների վրա և այլն: Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին մենք մոռացե՞լ ենք: Հիմա այդ մարդիկ դուրս են եկել, թե հեսա մենք գործ ենք անելու, ի՞նչ գործ, ո՞ւմ համար են անելու: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ մարդկանց: Այնպես որ՝ այդ դաշինքները դատապարտած են: Եթե մենք սառն ենք դատում, եթե խոսում ենք հաշվարկային, ապա Գագիկ Ծառուկյանի մուտքը լավ էլ հաշվարկային էր: Ծառուկյանը, կարծում եմ, բոլորի ախորժակներին ջուր լցրեց:

-Կարծում եք Ծառուկյանն ի՞ր կամքով է վերադառնում: Պարոն Սարգսյան, մենք տեսանք, թե ինչպես նրան իր կամքին հակառակ հանրապետականը դուրս դրեց քաղաքական պայքարից:

-Ես հենց դրա համար էլ ասում եմ՝ նույնիսկ եթե դա հաշվարկ է կամ իր կամքին հակառակ է, ապա ինչ-որ մեկի սառն արված հաշվարկն է, որ հերթական անգամ քաղաքական ուժերին նախ իրենց տեղը ցույց տա, թե իրենք ովքեր են՝ իրենց որակներով, և պատկերացրեք երկու ճակատ է դաշտում կռվում: Մի ճակատը Սերժ Սարգսյանի հանցախումբն է, իշխանություն կոչվածը, ովքեր պետք է փորձեն իրենց կողմնակիցներով վերարտադրվել, մյուս ճակատը՝ պարզ, մարդկային բառով մի գործարար ասում է՝ ժողովո՛ւրդ, այ էստեղ ես սենց կանեմ, ձեզ գործ կտամ, մյուսները չկան, գոյություն չունեն: Այդ դաշինքները հարյուր անգամ կազմվել են, Գեղամյանից բռնած, մյուսից ավարտած, և ի՞նչ են արել… Ընդամենը խոստացել են, ժողովրդին տարել են առաջին գիծ, հետո թողել են մենակ, իրենք պաշտոններ են ստացել և շարունակել ապրել: Հետո նորից ընտրություն: Այստեղ քաղաքական պայքար չկա, պայքար է գնալու՝ ով շատ կկպցնի տարբերակով:

-Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վաղն ինքը դուրս կգա ՀՀԿ-ից և կհայտարարի իր քաղաքական ծրագրերի մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ՀՀԿ-ն կտուժի Հովիկ Աբրահամյանի՝ նավը լքելուց:

-Հովիկ Աբրահամյանը այս պայմանում շատ ավելի տղամարդ դուրս եկավ: Եվ սա ամենադրականն է: Երկրորդ՝ այս նոր վարչապետը և նոր կառավարությունը, որ եկան, ըստ էության, «փոշի հանելու» խնդիր լուծեց: Եվ եթե նույնը հանձնարարեին Հովիկ Աբրահամյանին, նա կաներ, այսինքն՝ դա իր լիազորությունները չեն, Հ. Աբրահամյանն էլ կաներ: Եվ դրա համար, կարծում եմ, Հովիկ Աբրահամյանը տեղին նեղացավ և, ճիշտն ասած, տղամարդու քայլ է այդ կուսակցությունից դուրս գալը: Կարծում եմ, որպես գործարար, նա շատ ավելին կարող է իր գործերն անել, քան նրանց հետ ինչ-որ ճանապարհ գնալ: Ներսում անհասկանալի, անորոշ վիճակ է, ՀՀԿ-ականները փորձում են գտնել հեղինակավոր մարդկանց և նրանց միջոցով ընտրություններում վերարտադրվել: Հովիկ Աբրահամյանին, կարծում եմ, դա պետք չէ, և նա շատ լավ հասկացավ դա, թողեց, դուրս եկավ, թե հետագայում ինչ գործունեություն կծավալի, տեղյակ չեմ, բայց իր քայլը տղամարդու քայլ է: Տեսեք՝ ինչքան մարդ է, գեղամյաններից բռնած, ուզում հանրապետական դառնալ, այս մարդն ասաց՝ չեմ ուզում:

-Պարոն Սարգսյան, և ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ն հաջողել այդ ուժերը՝ հաշվի առնելով, օրինակ, նույն Ծառուկյանը, թե երբ վտանգ է ներկայացնում, ինչպես են վարվում նրա հետ, մանավանդ որ Դուք, կարծես թե, դրական գնահատեցիք նրա վերադարձը քաղաքականություն:

-Դրական այն իմաստով, որ ցույց տվեց, թե մենք ինչպիսի քաղաքական ընդդիմություն, քաղաքական ուժեր ունենք… Մենք ոչինչ չունենք, մի գործարարի մուտքը բոլորի համար տակաշորերը փոխելու առիթ հանդիսացավ: Այս իմաստով դրական եմ գնահատում, քանի որ ևս մեկ անգամ տեսանք, որ նրանք բոլորը միասին վերցրած՝ մի գործարար չարժեն: Մյուս կողմից, եթե մենք դատում ենք չոր, քայլերի հաջորդականությամբ՝ առանց երկրի մասին մտահոգվելու, այս քայլերը ճիշտ են արվում: Իսկ ինչ վերաբերում է հաջողելուն, էլի կհաջողեն գուցե այս սոված ու խառը վիճակներում, բայց դա երկար չի տևի: Ընտրության հենց հաջորդ օրը ամեն ինչ հնարավոր է՝ պայթի այս երկրում, և ոչ ոք չի կարող վերահսկել, որովհետև մարդիկ կհասկանան, որ հերթական անգամ հայտնվեցին հիմար վիճակում, որովհետև մեր վզին փաթաթած Սահմանադրությունը տալիս է լայն հնարավորություն Սարգսյանի հանցախմբին, ինչպես ասես, ընտրություն անցկացնելու: Այստեղ լոռեցին մի խոսք է ասում՝ դժվարն ուտելը չի, դժվարը մարսելն է: Տեսնենք՝ ինչ կլինի:

-Պարոն Սարգսյան, Դուք որևէ մասնակցություն կունենա՞ք այս ընտրական գործընթացներին:

-Ես առաջիկայում հանդես կգամ իմ սեփական հաղորդումների շարքով և կներկայացնեմ յուրաքանչյուրին՝ ով ով է, ով է Սերժ Սարգսյանը, ով է Սեյրան Օհանյանը, ով է Գագիկ Ծառուկյանը… Բոլորին ես կներկայացնեմ անուն առ անուն, հեռուստատեսային տարբերակով, տարածելով համացանցում, թող մարդիկ իմանան, թե այդ պաշտոնաթող սուտի գեներալները՝ ով ինչքան թալանեց տարավ բանակից, ով ինչքան երեխու արյուն իր վրա վերցրեց, և այսօր խոսում է անկախությունից, և թող հասարակությունն ընտրի: Ասենք՝ ՍԱՍ-ի Արտակն ով է, մյուս գործարարն ով է, ինչ են մտածում այդ մարդիկ, ինչու են եկել:

Ես ինձ թույլ չեմ տա խաբել հասարակությանը, մեկ անգամ ես սխալվեցի և դաշտային հրամանատարները թույլ տվեցին, որ դառնա Ազատամարտիկների դաշինք, որը բերեց մեծ հիասթափության, և ես մեղավոր եմ ինձ զգում, գուցե ոչ իմ մեղքով, ակամա, բայց ինչ-ինչ հարցեր խառնվեց իրար: Դրա համար ես չեմ մասնակցի: Դա չի նշանակում, թե ես մոռացել եմ, կամ մի կողմ եմ քաշվել: Կներկայացնեմ, թող մարդիկ, ըստ այդմ, գնահատեն՝ ում են ընտրում, ինչու են ընտրում, և ընդհանրապես արժե արդյոք գնալ այդ ընտրություններին մասնակցել: Ես իմ հնարավորությունների սահմաններում կանեմ այդ գործը:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում