Երգչուհի Շերը նոր տեսահոլովակ է թողարկել: Woman’s World երգի տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին՝ բրիտանական Mail Online համացանցային ռեսուրսում:
Նոր տեսահոլովակը հերթական անգամ ցուցադրել է 67-ամյա Շերի սերը կեղծամների նկատմամբ:
Առաջին րոպեների ընթացքում Շերը երևում է, այսպես ասած, «թերթե կեղծամով», հետո այն փոխում սպիտակի՝ սև կետերով, ապա վերածվում է կարմրահերի:
Տեսահոլովակում Շերի հետ միասին նկարահանվել են տարբեր տարիքի և ռասայի կանայք: Հետաքրքիր է նաև պարային թրեքը:









































