Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քնել է դահլիճում, որտեղ անցկացվել են սոցիալիստների դեբատները փրայմերիզի երկրորդ փուլից առաջ։ Այս մասին հայտնել է լրագրող Թոմ Վամպույն իր թվիթերյան միկրոբլոգում։
«Լե Դրիանն արդեն քնած է»,-գրել է նա՝ թվիթին կցելով կադր France2 հեռուստաալիքի կողմից իրականացվող ուղիղ հեռարձակումից։
Լուսանկարում երևում է, թե ինչպես է ելույթ ունեցող նախագահի թեկնածուներ՝ նախկին վարչապետ Մանուել Վալսի և կրթության նախկին նախարար Բենուա Ամոնի առջև առաջին շարքում նստած Լե Դրիանը կախել գլուխն ու փակել աչքերը։
Փրայմերիզի երկրորդ փուլը կանցկացվի հունվարի 29-ին։











































