Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը ռուսական «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրն անվանել է «խայտառակության նավ», հայտնում է Reuters-ը:
«Մենք հետևում ենք «Ադմիրալ Կուզնեցովին», քանի դեռ այն հետ է դառնում Ռուսաստան: Դա խայտառակության նավ է, որի առաքելությունը եղել է Սիրիայի բնակիչների տառապանքները բազմապատկելը»,- հայտարարել է Ֆելոնը:
Ֆելոնը ավելացրել է, որ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հետևում են «այդ նավի յուրաքանչյուր քայլին», երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով:








































