Սիրիայի Հալեպ քաղաքում վերականգնված երթուղով, որտեղից իշխանական զինուժի կողմից դուրս են շպրտվել հակառակորդի ուժերը, անցել է առաջին գնացքը՝ տեղեկացնում է SANA գործակալությունը:
Գնացքը «Ջիբրին» կայարանից շարժվել է մինչև «Բաղդադ»: Երկաթուղին դադարեցրել էր իր աշխատանքը դեռևս չորսուկես տարի առաջ ռազմական գործողությունների պատճառով:
Հալեպի քաղաքապետ Հուսեյն Դիյաբը ավելի վաղ հայտարարել էր քաղաքի հին թաղամասերի միջև բոլոր կապուղիների անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին:










































