Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի հետ քննարկել Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ անցկացվա բանակցությունների արդյունքները.
«Բանակցային գործընթացի կողմերը ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։ Ձեռք է բերվել հրադադարի պահպանման մեխանիզմի ձևավորման շուրջ պայմանավորվածություն։
Ընդգծվել է ԴԱԻՇ-ի ու Ջեբհաթ ան-Նուրսայի ահաբեկչների դեմ համատեղ պայքարի պատրաստակամությունը։ Թուրքիան ԱՄՆ նոր վարչակարգի հետ քննարկելու է Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների արդյունքները։
Հուսով ենք, որ Էլ-Բաբի, Մանբիջի ու Ռաքքայի շրջաններում ձեռնարկվելու են ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ նոր քայլերը։ Անկարան աջակցում է Սիրիայի կառավարության ու սիրիական ընդդիմության միջև երկխոսության գործընթացին»։








































