Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չի ստացվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Այս պահին դեռ չենք ստացել: Դիմումը ստանալուց հետո քննարկելու են համապատասխան կառույցում», -հավելեց Ռուբեն Թադևոսյանը:








































