Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Բարսելոնա»-ի դեմ սուպերգավաթային խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Խաղից առաջ պետք է լավ իմանալ թե´ մրցակցի, թե´ քո ուժեղ կողմերը: «Բարսելոնա»-ն շատ ուժեղ խաղացողներ ունեն, բայց մենք էլ ունենք նման խաղացողներ:
Պետք է համբերատար գործենք, կարգապահ ու պաշտպանությունում խիտ խաղանք: Այդ ժամանակ մենք կկարողանանք օգտվել մեր շանսերից:
Անկասկած, մրցակիցն ուժեղ է մեզանից: Նրանց կազմում է խաղում Մեսսին` աշխարհի լավագույն խաղացողը, Նեյմարը, ով հավակնում է այդ կոչմանը: Նրանք շատ լավ խաղացողներ ունեն, այդ իսկ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրանք են ֆավորիտ համարվում: Բայց մենք պայքարելու ենք»,- նշել է Սիմեոնեն:









































