Կալանավոր Ռոդնի Լոնգին, որը փախել էր Այովայի բանտից, փախուստից 4 ժամ անց սպանել է նահանգի 71-ամյա բնակիչ Ջերոմ Մոդերլին: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Ոստիկանությունում հայտնել են, որ մտադիր չեն Մոդերլիի դեմ քրեական գործ հարուցել, քանի որ նա գործել է ինքնապաշտպանության շրջանակում: Փախուստի դիմած բանտարկյալի մոտ ինքնալիցքավորվող զենք է հայտնաբերվել: Բացի դրանից՝ Մոդերլին իմացել է, որ Լոնգը գտնվել է հետախուզման մեջ:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը: Լոնգը, որ ազատազրկվել էր գողության համար, ոստիկանությունից թաքնվելով ներթափանցել է Մոդերլիի տուն: Վերջինս նախկինում աշխատել է որպես բանտապան:
Հանցագործը պատանդել է տարեց տղամարդուն կնոջ հետ և անջատել բոլոր հեռախոսները: 4 ժամ անց Մոդերլիին հաջողվել է վերցնել իր որսորդական հրացանն ու մեկ կրակոցով սպանել Լոնգին:









































