Monday, 06 05 2024
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ

«Էյր Արմենիա»-ն հետաձգել է Մոսկվայի չվերթները

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի կեսերը հետաձգել է Երևան – Մոսկվա չվերթի իրականացումը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը, որը  հիշեցնում է, որ առաջին չվերթը պետք է կատարվեր օգոստոսի 18-ին: 

Բոլորովին վերջերս դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ չվերթներ կատարելու իրավունք ստացած ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ռուսաստանյան լրատվամիջոցին ասել է, թե չվերթը հետաձգվում է տեխնիկական պատճառներով:

Ավիաընկերությունը լիզինգով առաջին օդանավն է ձեռք բերել՝ A-320 աէրոբուս, օդանավը ներկելու են «Էյր Արմենիա»-ի տարբերանշաններով: Սպասվում է, որ օգոստոսի 25-ին օդանավը անգար կհասցվի՝ ներկելու աշխատանքները սկսելու համար:

«Դժվարանում եմ ասել, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի, բայց կարծում եմ՝ մեր առաջին թռիչքը դեպի «Վնուկովո» օդանավակայան կհետաձգվի երկու շաբաթով», – ասել է Ավետիսյանը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հուլիսի սկզբին «Էյր Արմենիա» ավիաընկերությանը լիցենզիա է տվել՝ չվերթներ կատարելու դեպի Մոսկվա, Սոչի, Սամարա, Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ: Մասնագետները սրանք եկամտաբեր, լավ ուղղություններ են համարում Հայաստանի համար:

«Էյր Արմենիա»-ն բոլոր այս ուղղություններով թռիչքները կատարելու է երկու աէրոբուսով: «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ երկրորդ օդանավը ավիաընկերությունը ձեռք կբերի աշնան սկզբին:

«Էյր Արմենիա»-ն նոր օդանավ չի գնում՝ երկու օդանավերն էլ ձեռք են բերվում լիզինգով, վարձի համար վճարվելու է 3 միլիոն 200 հազար դոլար: Թե որքանով են օգտագործված այս օդանավերը, որ թվականի արտադրության են՝ չի նշվում:

Այն բանից հետո, երբ Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին ավիացիոն ոլորտը ազատականացնելու մտադրության մասին: Բայց, ինչպես երևում է, խոսքը չի վերաբերում արդեն կայացած արտասահմանյան հայտնի, խոշոր ավիաընկերություններին, որ նրանք մտնեին Հայաստանի ավիացիոն շուկա, չվերթներ իրականացնելու լիցենզիաներ ստանային: Ռուսաստանի վեց քաղաքների չվերթների լիցենզիան ստացավ «Էյր Արմենիա»-ն, որի հիմնադիրները բարձրաստիճան պաշտոնյայի ազգականներ են:

«Էյր Արմենիա»-ն հիմնադրվել է 2003 թվականի ապրիլին, հիմնադիրները Վահան Հարությունյանը և Ռուզաննա Թովմասյանն են:

Վահան Հարությունյանը երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրն է:

Այս ավիաընկերությունը մինչ հիմա «Ан-12»-ով բեռնափոխադրումներ էր կատարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում