Իսլանդական Գրիմսվյոհթն հրաբուխը դադարել է մոխիր արտանետել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Սակայն դա չի օգնել, որպեսզի չփակվեն եվրոպական քաղաքների օդանավակայանները:
Օրեր շարունակ տեղի ունեցած ժայթքումից հետո մոխրի ամպը հասել է մինչև Մերձբալթյան երկրներ: Հիմա մասնագետները ուսումնասիրում են, թե որքան կարող է տևել այս դադարը, իսկ օդերևութաբանները` երբ կարելի է բացել Եվրոպայի մի շարք երկրների օդային տարածքը:
Հիշեցնենք, որ Գրիմսվյոհթն հրաբուխը սկսել է մոխիր արտանետել մայիսի 21-ից, իսկ արտանետված մոխրի սյան բարձրությունը կազմել է 20 կիլոմետր, որի հետևանքով այն սկսել է տարածվել մթնոլորտի տարբեր շերտերում` դժվարություններ առաջացնելով ինքնաթիռների համար:









































