Սիրիայում իրանցի լրագրող է սպանվել: Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հադի Բագբանին որոշ ժամանակ առաջ ուղևորվել էր Դամասկոս՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանումների համար:
Օգոստոսի 19-ին նրան սպանել են սիրիական բանակի և «Ալ-Նուսրա» ընդդիմադիր ճակատի միջև զինված ընդհարման ժամանակ: Լրագրողի դին արդեն Իրան է տեղափոխվել:
Այսօր լրագրողի դին Թեհրանից կուղարկվի հարազատ Բաբոլսեր քաղաք՝ հուղարկավորելու:









































