Thursday, 02 07 2026
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան

Սեյրան Օհանյանն այդ հարցում դեռ իշխանության հետ է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվան շուրջ ձևավորվող նախընտրական դաշինքը ծավալվում է և ընդգրկում նորանոր շրջանակներ: Ընդ որում, հատկանշական է այն, որ այդ դաշինքում ընդգրկվող կամ դրան հարելու հայտ ներկայացնող շրջանակները բավականին բազմազան են՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումներում: Օրինակ՝ այստեղ հնարավոր է տեսնել թե՛ ուժեր, որոնք էական մասնակցություն են ունեցել Հայաստանի եվրասիականացմանը, թե՛ ուժեր, որոնք եղել են այդ ճանապարհի կոշտ քննադատն ու հանդիսանում են այդպիսին:

Ինքը՝ Սեյրան Օհանյանը, այս հարցում չի ներկայացել որևէ դիրքորոշմամբ: Ըստ այդմ, քանի դեռ չկա նոր դիրքորոշում, ելակետ պետք է ընդունել թերևս այն դիրքորոշումը, որ ունեցել է իշխանությունը, և որը քաղաքական որոշում դարձնելու պահին Սեյրան Օհանյանը եղել է այդ իշխանության քաղաքական թիմի մաս և մասնակցել այդ որոշմանն ու դրա իրականացմանը՝ չարտահայտելով որևէ դժգոհություն:

Իսկ եվրասիական ճանապարհը ելակետ է ներքին և արտաքին մի շարք զարգացումների համար, դրանց «հիմնասյուներից» մեկն է՝ ելնելով ոչ միայն այլևս ընտրված մի ճանապարհից, որն ունի իր ներքին և արտաքին խաղի կանոնները: Եվ հենց դրա համար էլ ձևավորվել և հունցվել է Մոսկվայում՝ հետխորհրդային տարածության վրա Կրեմլի ինստիտուցիոնալ ամբողջական ազդեցություն հաստատելու, այդ կայսրության առնվազն ցանցային վերականգնման համար:

Միևնույն ժամանակ այդ խնդիրը նաև դարձել է Հայաստանի ներքին կյանքում մոտիվացիաների և գործողությունների վեկտորների, նաև ընդհանրապես առկա մտածողության և պատկերացումների ինդիկատոր:

Հենց այդ տեսանկյունից է նաև, որ Հայաստանում փոփոխության ինդիկատոր կարող է լինել վերաբերմունքը եվրասիական ճանապարհի հանդեպ՝ հստակ և առարկայական վերաբերմունքը: Եթե այդ վերաբերմունքը սկզբունքային տարբերություն ունի այն մոտեցումից, որ դավանում է իշխանությունը 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ի վեր, ապա այստեղ, իհարկե, առնվազն տրվում են քաղաքական կարևոր ազդակներ: Եթե դրանք չկան, ապա այստեղ իշխանության հետ պայքարն ու մրցակցությունը տեղի է ունենում արդեն վերջին տարիներին Հայաստանի համար ավանդական տրամաբանության տիրույթում, այսինքն՝ համոզել Ռուսաստանին, որ իշխանափոխությունը կամ ուժերի հարաբերակցության փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա Ռուսաստանի գերազդեցության ուժի աստիճանի հարցում: Ավելին՝ այդ փոփոխությունը կբերի ազդեցության ուժի առավել լեգիտիմացման:

Մինչդեռ դա Հայաստանի համար առանցքային խնդիրն է, որովհետև եթե չի շոշափվում այդ ազդեցության ուժի աստիճանը փոխելու, նվազեցնելու հարցը, ապա Հայաստանում ոչ թե իշխանություն, այլ նույնիսկ քաղաքական համակարգի կենսագործունեության տրամաբանություն իսկ չի կարող փոխվել:

Հայաստանում իրական քաղաքականության գիծն անցնում է այդ տիրույթով, և եթե այդ տիրույթը նշմարելի չէ ներքաղաքական որևէ ֆորմատում, ուրեմն նշմարելի չէ իրական քաղաքականությունը: Ընդ որում՝ այստեղ արդեն ոչ թե երկրորդ, այլ երրորդ և չորրորդ պլան է մղվում այն, թե անկեղծության կամ ազնվության, ազնիվ մղումների ինչպիսի պաշարով են սուբյեկտները դառնում քաղաքական գործընթացի մասնակից, ներգրավվում դրանում:

Առնվազն ոչ իշխանական բևեռի ճակատագիրը Հայաստանում մեկընդմիշտ ցույց է տվել, թե առավելագույնն ուր է տանում այդ ճանապարհը թե՛ դրանով անցնող սուբյեկտներին՝ Աստված նրանց հետ, թե՛ պետությունը՝ դա արդեն գլխավոր և ամենավտանգավոր խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում