Պրոֆեսոր Կառլ Օլդհաֆերը, ով Գերմանիայի «Ասկլեպիոս» հիվանդանոցի ընդհանուր և որովայնային վիրաբուժության բաժնի գլխավոր բժիշկն է, կատարել է լյարդի վիրահատություն, որը եղել է Գերմանիայում իր տեսակի մեջ առաջինը
Վիրահատությունը կատարվել է պլանշետային համակարգչի օգնությամբ: Այն թույլ է տվել վիզուալացնել ծրագրավորման տվյալները: Սարքը կիրառում է հավելյալ իրականության տեխնոլոգիա: Օրգանը նկարահանվում է iPad-ով, որից հետո համակարգիչը տեղայնացնում է խնդրահարույց կառուցվածքները՝ համեմատելով հիվադ օրգանը վիրտուալ եռաչափ մոդելների հետ:
Այն կբարելավի նախավիրահատական ծրագրերը վիրահատության վերածելու որակը:
Լուսանկարները՝ Reuters գործակալության







































