Ազգային անվտանգության գործակալությունն ԱՄՆ-ում հետևում է ինտերնետ-թրաֆիքի մեծ մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Այս տեղեկատվությունն ստացվել է հետախուզական ծառայության ներկա և նախկին աշխատակիցների, կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների և ընկերությունների համակարգերին ծանոթ մարդկանց հետ հարցազրույցների ժամանակ:
Համակարգը թողարկվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Աայն առաջին հերթին լրտեսում է արտասահմանյան կապերը, հավաքում է նաև առցանց հաղորդակցությունների բովանդակություն, այդ թվում՝ IP հասցեներ:
2009թ. փաստաթղթերում, որոնք հասանելի են դարձել NSA-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շնորհիվ, հաղորդվում է, որ կառավարությունը կօգտագործի ինտերնետ-արձանագրությունների ֆիլտրերը:
Դա չի նշանակում, որ վերլուծաբաններն ընթերցում են բոլոր նամակները և հետևում են յուրաքանչյուր ամերիկացու ինտերնետ-սերֆինգին: NSA-ը ստանում է տեղեկատվության մեծ հոսք, որից հետո մասնագետները որոշում են, թե ինչը պետք է պահել:









































