Սինայում Եգիպտական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը՝ հայտնի քարոզիչ Սաֆիտ Հիջազին՝ հաղորդում է Al-Arabiya-ն:
Նրա ձերբակալման հրամանը տրվել է նախկին նախագահի ձերբակալությունից անմիջապես հետո:
Հիջազին ինքնահռչակ իմամ է և Եգիտոսի ամենաազդեցիկ քարոզիչներից մեկը: Երկար տարիներ նա սեփական կրոնական թոք-շոու է վարել և երազել խալիֆայություն հիմնելու մասին:
Հայտնի է դարձել նաև լրատվության ոլորտում «Մուսուլման եղբայրների» խորհրդական Մուրադ Մուհամեդ Ալիի ձերբակալման մասին:











































