Եգիպտոսում նախկին փոխնախագահ Մուհամմեդ էլ-Բարադեյի դեմ դատական հայց է ներկայացվել՝ երկրի վստահության չարաշահման մեղադրանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայցը ներկայացվել է Հելուան համալսարանի իրավունքի պրոֆեսոր Սայեդ Ատեեկի կողմից: Պրոֆեսորի կարծիքով՝ էլ-Բարադեյը, հրաժարական տալով, Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելու ֆոնին երկիրն անհարմար դրության մեջ է դրել միջազգային հանրության առջև: Հրաժարականի մասին նրա որոշումը, հայցվորի կարծիքով, տպավորություն է ստեղծել, թե իշխանությունները չափից ավելի ուժ են կիրառել ցույցերը ցրելու համար:
Գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 19-ին: Հայցի բավարարման դեպքում էլ-Բարադեյին սպառնացող հնարավոր պատժի մասին չի հաղորդվում:








































