Սպիտակ տունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ-ը դադարեցրել է ռազմական օգնությունը Եգիպտոսին: Այս մասին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերանայում է իր ռազմական օգնության հնարավորությունը Եգիպտոսին, սակայն չի դադարեցրել այն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը սառեցրել է Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը երկրում բռնության աճող մակարդակի պատճառով:









































