Ամերիկյան երկու իրավապաշտպան կազմակերպություններ ուրբաթ արշավ են սկսել՝ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու նպատակով։ Այս մասին հայնում է The Washington Post-ը։ Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալությունը կայացել է երեկ, Վաշինգտոնում։
Ինչպես նշում է պարբերականը, նախաձեռնության հեղինակները ստեղծել են վեբ-կայք՝ համակիրների ներգրավելու համար։ Արշավը սկսել են Free Speech For People և RootsAction կազմակերպությունները։ Նրանք երկուսն էլ հանդիսանում են ոչ կառավարական և հանդես գալիս հաջակցություն լիբերալ արժեքների։
Կազմակերպությունների ներկայացուցիչները մեղադրում են երկրի նոր նախագահին նրանում, որ նա պահպանել է կապերն իր բիզնեսի հետ։ Նրանք դրանում տեսնում են շահերի անխուսափելի բախում, ինչպես նաև երկրի համար անշահավետ որոշումների ընդունման վտանգ։




































