ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյւսնը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ սպառնալիքներ է հնչեցրել ՌԴ-ի հասցեին:
Թերթի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ ևս տնտեսական սանկցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշել է.
«Այդ մասին չարժի խոսել: ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից, մենք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում որպես ՌԴ քաղաքացիներ»:
Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն անուղղակի կերպով հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից:
Նշենք, որ երեկ ՌԴ-ն չեղյալ է հայտարարել Ուկրաինայից ներկրվող ապրանքների համար մաքսային ռեժիմի խստացման վերաբերյալ իր որոշումը: Բայց դա, հավանաբար, ժամանակավորապես, երբ նոյեմբերին Ուկրաինան ստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, կրկին կհայտնվի ՈԴ «սև ցուցակում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































