Իրաքի «Պետական օրենք» քաղաքական դաշինքի անդամ Նալա Ալ-Հաբիբին հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները բռնի կերպով իրենց շարքերն են բերում երեխաների, հաղորդում է «Ալ-Մասդար» արաբական պարբերականը։
ԴԱԻՇ-ը Թել-Աֆար, Մոսուլ քաղաքներում առևանգել է 150 երեխային, որոնք բռնի կերպով դարձել են ահաբեկչական խմբավորման անդամ։
Տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչները մտադիր են երեխաներին օգտագործել որպես մահապարտներ՝ խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ հարձակում գործելու համար։









































