Թուրքական Haberi Yakala կայքի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նորընտիր նախագահ, իտալացի Անտոնիո Տայանին «Թուրքիայի թշնամին» է, ինչի մասին «վկայում են» Թուրքիայի վերաբերյալ նրա արած նախկին հայտարարությունները։
Ընդգծվում է, որ Տայանին աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը (2015 թվականի գարուն), դեմ է արտահայտվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, պաշտպանել է Եվրոպական խորհրդարանի ու Թուրքիայի միջև բանակցությունների սառեցմանը։
Բացի այդ, Տայանին նախորդ ամիս հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանում է լինել ԵՄ-ի գործընկերը, ապա պետք է պաշտպանի մարդու իրավունքները, հարգի խոսքի ազատությունը։
Թուրքական լրատվամիջոցը հիշատակել է նաև 2008 թվականին Տայանիի կողմից Կիպրոս այցելելը։









































