Saturday, 08 06 2024
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հիմա ավելի լավ եմ հասկանում վախվորած աղավնու հոգեվիճակդ. Ջան Դյունդարը՝ Հրանտ Դինքի մասին

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի մահվանից 10 տարի է անցել, և Դինքին ճանաչողները՝ «անազատության» և ազատության մեջ գտնվողները նրա մասին են գրել: Նրանցից մեկը թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն է, ով գրել է.

«Արդեն մեկ ամիս է, ինչ պատրաստվում եմ հունվարի 19-ին, Բեռլինի՝ Գորկու անվան թատրոնում կայանալիք հիշատակի արարողությանը։ Գրություններդ, կյանքիդ պատմությունը, քո մասին գրքերն եմ վերընթերցում։ Ելույթներդ եմ ունկընդրում, հիշողությունները՝ թարմացնում։

Մերօրյա վախի մթնոլորտում դիմադրության նմանատիպ պատմություն կարդալը քաջություն է ներշնչում։

Հիացմունքով եմ հիշում, թե ինչպես էր մեն-մենակ ընդդիմանում կառավարությանը, Սփյուռքին, եկեղեցուն, «սխալվում եք» ասելով՝ թիրախի և նմանը չունեցած խղճի ձայնի էր վերածվում։

Ընթերցածներիցս հասկանում եմ, որ միշտ ճիշտն էիր խոսում, գրում, պաշտպանում, սակայն նաև տեսնում եմ, որ երբեմն միայնակ, լարված էիր, սակայն միշտ հաստատակամ և խիզախ։

Հիմա ավելի ավելի լավ եմ հասկանում վախվորած աղավնու հոգեվիճակդ, և չնայած այդ հոգեվիճակիդ՝ փողոցներում միայնակ զբոսնելդ։

Գրել ես, որ այս երկրում մարդիկ աղավնիներին չեն վնասի։ Արդյոք իսկապես հավատու՞մ էիր դրան, թե՞ պարզապես ցանկանում էիր հավատալ։

Կարո՞ղ էիր պատկերացնել, որ քեզանից հետո տասնյակ հազարավոր մարդիկ «Բոլորս հայ ենք» բացականչություններով քայլերթի են դուրս գալու։ Պատկերացնու՞մ էիր, որ կյանքիդ ընթացքում երազածդ փոխադարձ հասկացությունը մահվամբդ ես կառուցելու։

Ընթերցելով ավելի լավ եմ հասկանում՝ քեզ հետ միասին ի՞նչ ենք կորցրել․ քեզանից հետո «կողմերը» ապրիլի 23-ից ապրիլի 24-ին անցան։ Մենք մեր ապրիլի 23․5-ին կորցրեցինք։

Եվ գուցե սա է պատճառը, որ այսօր աղավնիները քաղաքի կենտրոնում գոնե վախվորած, սակայն ազատ չեն կարողանում գոյատևել»։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի հեղինակած վերջին հոդվածը, որը ստացել էր «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվել է նրա սպանությունից հետո, և լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը։

Սպանությունից երկու օր առաջ էլ ռուսական «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հրանտ Դինքը, պատասխանելով Թուրքիայում իր գործունեության համար վախենալու մասին հարցին, հայտարարել էր.

«Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու:

Դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը։ Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել։

Ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, որովհետև  աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք։

Իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս։ Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ: Գուցե մի քիչ երկչոտ, բայց և անկախ»։

Դինքի հուղարկավորության ընթացքում մարդիկ սպիտակ աղավնիներ էին բաց թողնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում