ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արգիշտի Աբրահամյանը մեղադրվում է խոստովանական բացատրությունը ոչնչացնելու մեջ։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, 2013թ մայիսի 14-ին կալանավորը ՔԿ հիմնարկի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում ծանոթացել է քրեական գործի նյութերին, որի ընթացքում պատռելու եղանակով ոչնչացրել է քրեական գործում առկա, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր կողմից տրված դեպքի մասին խոստովանական բացատրության և որպես կասկածյալ ցուցմունքի արձանագրությունները:
Ա.Աբրահամյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու համար։
Գործը գտնվում է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում։









































