Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀՇ վարչության անդամները տևական բանակցություններից հետո կողմնորոշվել են, թե ում հետ են միավորվելու խորհրդարանական ընտրություններին. նրանք միանալու են Գագիկ Ծառուկյանի դաշինքին:
ՀՀՇ խորհրդի նախագահ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չկա նման բան, կոնսուլտացիաները շարունակվում են ողջ ընդդիմադիր սպեկտորով: Առհասարակ ՀՀՇ-ի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որևէ վերջնական որոշում, նրա խոսքով, չկա:










































