Տաջիկստանը ժամանակավորապես փակել է սահմանն Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջաններում խոլերայի համաճարակի բռնկման պատճառով: Համաճարակն սկսվել է Բադաշխան մարզում, հաղորդում է BBC-ն:
Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ խոլերայով վարակվել է շուրջ 2000 մարդ:
Տաջիկստանի առողջապահության նախարարության որոշմամբ դադարեցվել է մի քանի հսկիչ անցակետերի գործունեությունը: Շրջան են ժամանել տաջիկ բժիշկներ, բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են կատարվում:









































