Չինաստանը 200 մլն յուան (մոտ 29.2 մլն դոլար) կուղղի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի շտաբ-բնակարան այցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։
«Չինաստանը որոշում է ընդունել 200 մլն յուան մարդասիրական օգնություն հատկացնելու տանիքից զրկված սիրիացի փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար»,-ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ահաբեկչությունը, փախստականներին առնչվող ճգնաժամը և այլ խնդիրներ կապված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ։ Հակամարտությունների կարգավորումը հանդիսանում է առանցքային լուծում»,-եզրափակել է Սի Ցզինպինը։