Բելգիայի հարավային Բինշ քաղաքում մեծ կենգուրու են բռնել՝ հաղորդում է RTBF-ը:
Կենդանին զբոսնել է քաղաքի կենտրոնում գտնվող ավտոտնակների մոտ: Տեղի բնակիչները զարմացած՝ ոստիկանություն են զանգահարել, որը բռնել է կենգուրուին: Հավանական է, որ նրան կտանեն կենդանաբանական այգի:
Դրանից մի քանի օր առաջ ականատեսները կենգուրուի մասին արդեն հաղորդել էին ոստիկանությանը, սակայն այդ ժամանակ կենդանին փախել էր մինչև ոստիկանության ժամանումը, և նրան չէին կարողացել գտնել:
Դեռ հասկանալի չէ, թե ինչպես է կենգուրուն հայտնվել Բինշի կենտրոնում:





































