Monday, 15 06 2026
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս

Վիքիպեդիան հրավիրում է Արցախյան պատերազմի և հիմնահարցի մասին արժանահավատ գրառումներ կատարելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Վիքիպեդիայի ադմինիստրատոր, Վիքիմեդիայի խորհրդի անդամ  Մհեր Բեքարյանը:

 -Վիքիպեդիան կարելի է համարել ազատ արտահայտման հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է նյութ տեղադրել: Սակայն  ամբողջ աշխարհում այսօր ազատ արտահայտման ճգնաժամ կա, հաճախ մարդիկ իրականությանը  չհամապատասխանող ինֆորմացիա են տեղադրում: Այս առումով ի՞նչ առանձնահատկություններ կան հայկական Վիքիպեդիայում:

 -Վիքիպեդիան  իրոք ազատ արտահայտման հարթակ է. այստեղ կարող է խմբագրել ցանկացած ոք՝ անգամ առանց գրանցման։ Կարծիք կա, թե այստեղ տեղադրված նյութերը կարող են իրականությանը չհամապատասխանել, և շատ անգամ դա կարող է արվել դիտավորյալ՝ ինչ-ինչ տեսակետներ պաշտպանելու կամ տարածելու համար։ Սակայն վերահսկողության մակարդակը Վիքիպեդիայում ավելի բարձր է, քան շատ այլ կազմակերպություններում։ Տեքստի ցանկացած խմբագրում կամ այլ փոփոխություն արխիվացվում է, այն հնարավոր է վերականգնել։ Հայերեն Վիքիպեդիայում, ինչպեսև ցանկացած այլ Վիքիպեդիայում, հսկողությունը իրականացնում է վիքիհամայնքը, նրա գործողությունները, սխալ կամ կասկածելի տեղեկատվության հետշրջման գործընթացը կանոնակարգված են։ Սխալ տեղեկատվությունը երկար չի մնա էջում։ Այս գործում կարևորվում է հեղինակավոր աղբյուրների պարտադիր տեղադրումը։

 Ամբողջ աշխարհում Վիկիպեդիան հիմնված է կամավորական աշխատանքի վրա, ինչպե՞ս է այն իրականացվում Հայաստանում:

 -Հայերեն Վիքիպեդիայում խմբագրողները հայերենի կրողներն են և պարտադիր չէ՝ Հայաստանից: Ինչպեսև մնացած Վիքիպեդիաները, այնպես էլ հայերեն Վիքիպեդիան զուտ կամավորական աշխատանքով է զարգանում։ Վճարովի աշխատանքը ենթադրում է կարծիքի թելադրում, հնարավոր է նաև ոչ հանրագիտարանային նյութերի տեղադրման պարտադրում։ Սա վիքիհամոզմունքներին դեմ է, բացի դրանից՝ այսպիսի նյութը երկար չի մնա Վիքիպեդիայում։

 Կա՞ն առաջնահերթ նյութեր, որոնց ավելի շատ է ուշադրություն դարձվում:

 -Բնականաբար, կարևորագույն են հայկական թեմատիկայով՝ հայ հայտնի անձանց, Հայաստանի աշխարհագրությանն ու բնակավայրերին, հայկական մշակույթին վերաբերող հոդվածները։ Վերջերս մեր մասնակիցներից Արման Մուսիկյանը ստեղծեց Արևմտյան Հայաստանի շուրջ 7000 բնակավայրերի մասին հոդվածներ։ Հավանաբար մեկ տարածքում Արևմտյան Հայաստանի այսքան բնակավայրի մասին հավաքված նյութ չկար։ Կհամալրվեն նաև մյուս թեմաները։

 Այսօր Հայաստանի գլխավոր արտաքին խնդիրներից է Արցախյան հիմնահարցը: Մեր հարևան Ադրբեջանը համացանցը լայնորեն օգտագործում է հարցը հօգուտ իրեն լուծելու համար: Վիքիպեդիայում ևս այս պայքարը շարունակվում է: Ինչպե՞ս է Ադրբեջանը օգտագործում Վիքիպեդիան հարցը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, և ի՞նչ քայլեր ենք անում մենք:

 -Վիքիպեդիան գաղափարական պատերազմի հարթակ չէ,  մեր Վիքիպեդիայում բացառվում է հակահայկական նյութերի տեղադրումը, որը և բացառում է դրանց պատասխանելն ու պաշտպանվելը։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց վիքիպեդիաներում ինչ են գրում՝ ինձ քիչ է հետաքրքրում, մանավանդ որ նրանց ընթերցողը իրենց լեզվի կրողն է, որն առանց այն էլ այդ սարքովի տեղեկությունները ստանում է իրենց գրականությունից և կայքերից։ Գաղափարական պայքար փորձում են ծավալել հիմնականում անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներում, ուր խմբագրում և ընթերցում են այլ լեզուներն իմացողները, բայց առանց հավաստի աղբյուրների՝ այնտեղ նյութ չես տեղադրի։ Հայ-ադրբեջանական հարց շոշափող ցանկացած հոդված հսկողության տակ է և այնտեղ հենց այնպես փոփոխություն չես անի։

 Եթե որևէ մեկը կարծում է, որ Արցախի պատերազմի և հիմնահարցի մասին հայերեն Վիքիպեդիան թերանում է, ապա խնդրեմ՝ սա ազատ և շարունակական նախագիծ է, մտեք և գրեք, բայց չմոռանաք հղումները վստահելի աղբյուրներին։ Ցանկացած դրական մասնակցություն հայերեն Վիքիպեդիայում ողջունվում է։

 -Իսկ մեր ընթերցողի համար ի՞նչ նորություններ եք արել վերջին շրջանում:

 -Սեպտեմբերին մենք կազմակերպել ենք «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթը, որտեղ ՀՀ պատմական հուշարձանների հետ մեկտեղ ներգրավված են նաև Արցախի հուշարձանները։ Սա լավ առիթ է նախ անձամբ ծանոթանալու մեր մշակույթի գանձերին և ապա՝ դրանք ներկայացնելու համաշխարհային հանրությանը։ Վիքիպահեստը, ուր բեռնվելու են այդ լուսանկարները, հնարավորություն է տալիս լեզվային վիքի բոլոր նախագծերում դրանք օգտագործել: Սա կարևորում եմ այնքանով, որ մեր հայ վանդալները ջանք չեն խնայում այդ հուշարձանների մի մասը ոչնչացնել առանց արտաքին թշնամու օգնության, և մենք փաստագրական նյութերի կարիք ունենք։ Հուշարձաններ կան, որոնց միայն անունն է մնացել։

 Կա՞ն կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում եք նյութերի հավաքման, տեղադրման և վերահսկման աշխատանքներում:

 -Առայժմ միակ կազմակերպությունը, որը տրամադրել է իր նյութերը ազատ օգտագործման համար, Հայկական հանրագիտարանն է։  Որոշ մշակութային և լրատվական կազմակերպություններ ցանկություն են հայտնել նյութեր տրամադրել հայերեն Վիքիպեդիային, բայց դա առայժմ քննարկման փուլում է։

 Նյութեր հավաքելը, տեղադրելն ու վերահսկելը վիքիհամայնքի գործն է, ցանկացած անձ, որը կամավոր միանում է այս աշխատանքին, դառնում է վիքիհամայնքի անդամ, իսկ կազմակերպության միջամտությունը բացառվում է։ Այս տարի ակտիվ վիքիպեդիացիների ուժերով ստեղծված «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը միայն հայերեն Վիքիպեդիային և նրա քույր նախագծերին օժանդակելու և նրա աշխատանքները խթանելու նպատակ ունի, բայց ոչ վերահսկման և ղեկավարման։

 Կա այլալեզու Վիքիպեդիաների հետ համագործակցելու փորձ, որի ընթացքում միմյանց  մասին հոդվածներ ենք գրում։ Սա ցանկանում ենք շարունակելի դարձնել։ Նման դեպքերում կարևոր է, որ մենք մեր մասին լրիվ տեղեկատվություն ունենանք՝ լավ մշակված հոդվածների տեսքով, որոնք և առաջարկենք հակառակ կողմին օգտվելու և թարգմանելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում