«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին, ով վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Նյուքասլ»-ի դեմ կայացած խաղում, մոտ 2 շաբաթ չի կարողանա օգնել իր թիմին:
Այսօր ֆուտբոլիստը բուժզննման կենթարկվի:
«Քաղաքայիններ»-ն այժմ ստիպված են նոր կենտրոնական պաշտպան փնտրել, քանի որ թիմում քիչ են այն ֆուտբոլիստները, ովքեր կարող են խաղալ այդ դիրքում: Ներկայումս «Սիթի»-ի կազմում առկա միակ առողջ ֆուտբոլիստը, ով կարող է հանդես գալ պաշտպանության կենտրոնում, փորձառու Ջոլեոն Լեսկոթն է:







































