Մինչ 2017 թվականը Հնդկաստանի աղքատ թաղամասերում բնակվողների թիվը կկազմի 104 մլն կամ բնակչության 9 տոկոսը: Նշված ժամանակահատվածում աղքատների թիվը կավելանա 1.28 միլիոնով: Այս մասին հայտնում է Times of India-ն:
Հնդկաստանի խորհրդարանում ներկայացված տվյալների համաձայն՝ աղքատ թաղամասերի բնակիչների մեծ մասը կենտրոնացած է Մահարաշտրա, Ուտար-Պրադեշ, Անդհրա Պրադեշ և Մադհյա Պրադեշ նահանգներում: 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հնդկաստանի աղքատ թաղամասերում 13 մլն տուն կա: Դրանցից յուրաքանչյուրում ապրում է մինջինը 5 մարդ:
ՄԱԿ-ի չափորոշիչների համաձայն՝ մարդը համարվում է աղքատ, եթե զրկված է հետևյալ պայմաններից մեկից՝ մաքրություն, խմելու ջուր, գործող սանհանգույց, որոշակի չափի բնակելի տարածք՝ մեկ սենյակում 3 մարդուց ոչ ավելի, բնակարանը տնօրինելու իրավունք:
Վիճակագրության համաձայն՝ մինչև 6 տարեկան յուրաքանչյուր 8-րդ հնդիկ երեխան ապրում է աղքատ բնակավայրերում:








































