Այսօր «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության նոր ժամանակավոր ղեկավար է նշանակվել Մահմուդ Էզաթը: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, նրա նշանակումը հաջորդել է երկուշաբթի կազմակերպության հոգևոր առաջնորդ, 70-ամյա Մուհամմադ Բադիի ձերբակալությանը:
Նրան ձերբակալել էին Կահիրեի հյուսիս-արևելքում: Ներկայումս նա գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային խիստ ռեժիմի «Տորա» բանտում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ուրբաթօրյա ընդհարումների ընթացքում սպանվել էր Բադիի որդին՝ 37-ամյա Ամարը:




































