«Ռոսնեֆտ» և SOCAR ադրբեջանական նավթային պետական ընկերության միջև բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Նովոռոսիյսկ-Բաքու խողովակաշարով 5 միլիոն տոննա նավթ փոխադրելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Contact.az-ը՝ վկայակոչելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևին, այդ նավթի մի մասը կհասնի Բաքու, իսկ մյուս մասը կփոխադրվի եվրոպական շուկաներ՝ Բաքու-Ջեյհան խողովակաշարով:
Անդրադառնալով նման համագործակցության նպատակներին՝ Աբդուլաևն ասել է, որ «Ռոսնեֆտ»-ը՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որը տարեկան արդյունահանում է ավելի քան 200 միլիոն տոննա նավթ:









































