«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հուսով է, որ հերթական մրցաշրջանը հաջող կընթանա թիմի համար: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ «կապտանռնագույններ»-ը մեծ ցանկություն ունեն նվաճելու Իսպանիայի Սուպերգավաթը:
«Մենք ձգտում ենք, որպեսզի նոր մրցաշրջանը լի լինի հաջողություններով: Արդեն կենտրոնացել ենք երկրի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումների վրա»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք` Տիտո Վիլանովայի առողջական վիճակի վատթարացման պատճառով կատալոնական ակումբը գլխավորել է արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն:








































