«Մոնակո»-ն ուսումնասիրում է «Սևիլյա»-ի կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիայի իրավունքների ձեռքբերման հնարավորությունը: Ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Հիշեցնենք` գումարը նշված է որպես հրաժարագին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրում:
Տեղեկությունների համաձայն` ավելի վաղ «Մոնակո»-ն 15 մլն էր առաջարկում, սակայն «Սևիլյա»-ն մերժել է այդ առաջարկը:









































