Նոր տարվա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչության մեջ կասկածվող տղամարդը, որը ծնունդով Ուզբեկստանից է, ընդունել է իր մեղքը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շայինի խոսքով՝ 1983թ․ ծնված Աբդուլքադիր Մաշարիպովը ընդունել է մեղքը, բացի այդ նրա մատնահետքերը համընկնում են հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքերի հետ։
Շահինը նշել է, որ Մաշարիպովը հատուկ դասընթացներ է անցել Աֆղանստանում և Թուրքիա է ժամանել անօրինական ձևով։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։









































