Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ իր ելույթում նախատեսում է հայտարարել ապրանքների և ծառայությունների եվրոպական միասնական շուկայից դուրս գալու Լոնդոնի մտադրության մասին, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ այս դեպքում Լոնդոնը Եվրամիության հետ համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցությունները կսկսի «մաքուր էջից»՝ այս կերպ հրաժարվելով առևտրային դաշինքում «մասամբ դուրս գալու, մասամբ մնալու» գաղափարից։










































