Օգոստոսի 19-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 1 միկրոշրջանի 4/2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:










































