France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական խոսքերին՝ հայտարարելով, որ ԵՄ-ը կարիք չունի արտաքին խորհուրդների, թե ինչ է պետք անել.
«Ես վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպան մշտապես պատրաստ է շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, սակայն հետևելու է իր շահերին ու արժեքներին։ Մենք կարիք չունենք արտաքին խորհուրդների, թե ինչ պետք է անենք»։
Ավելի վաղ Թրամփը Bild և Times թերթերին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մեծ օգուտներ կբերի Լոնդոնին՝ չնայած սկզբնական շրջանի բարդություններին։
Նա ընդգծել էր, որ հաշվի առնելով, որ ԵՄ-ում գերակայում է Գերմանիան, բրիտանացիները վարվել են խելամիտ՝ քվեարկելով Brexit-ի օգտին։









































