Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Շատ լավ դաշինք իշխանության համար

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, անուղղակիորեն ազդարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հնարավոր նախընտրական գործակցությունը, որի մասին մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվել անցնող օրերի և շաբաթների ընթացքում: Այդ ձևաչափում է դիտվում նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր «Համախմբում» կուսակցությամբ: Օսկանյանը այդ տարբերակը դեռևս մի քանի շաբաթ առաջ նույն «Ազատության» հետ զրույցում գնահատել էր որպես շատ լավ դաշինք: Ինչ խոսք, այդպիսի դաշինքը շատ լավ դաշինք կլինի, սակայն հարցը այն է, թե ում համար: Ամենայն հավանականությամբ դա շատ լավ դաշինք կլինի իշխանության համար: Մի կողմից այն պատճառով, որ այդ դաշինքը կարող է էական մրցակցություն առաջ բերել ընդդիմադիր դաշտում, մի քանի գործոնի և հանգամանքի շնորհիվ, այդ թվում և «Միացյալ Արմենիա» շարժման աջակցության, որը նախաձեռնել է ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, մյուս կողմից երկու նախկին պաշտոնյաների առկայությունն իշխանության համար այդ դաշինքը կպահի բավական կառավարելի միջավայրում: Ինչպիսի գնահատականների էլ արժանանան թե՛ Օսկանյանը, թե՛ առավել ևս Օհանյանը իրենց պաշտոնավարման ժամանակահատվածներում իշխանության այս կամ այն քայլին և որոշմանը համաձայն լինել-չլինելու, ստիպված, պաշտոնի բերումով կամ պետականության պարտքի բարձր գիտակցումով լռելու առումով, միևնույն է, իշխանությունը, այն էլ հակասահմանադրական ճանապարհով ձևավորված իշխանությունը թողնում է իր անջնջելի հետքը որևէ պաշտոնյայի կենսագրությունում: Հատկապես, եթե այդ պաշտոնյան այդ իշխանության մեջ ոչ թե տասը օր և նույնիսկ տասը ամիս, այլ առնվազն տասը տարի է զբաղեցրել բարձր պաշտոններից մեկը:

Հայաստանի իշխող համակարգը ցանց է, սարդոստայն, այն բաց չի թողնում նույնիսկ ոչ պաշտոնի բերումով սերտ առնչություն ունեցողներին կամ ունեցածներին, եթե անգամ չեն եղել այդ իշխանության դե յուրե բարձր աստիճանի ֆունկցիոներ: Հնարավոր է պատկերացնել, թե ինչ ցանցային մեխանիզմներով են պատվում բարձր կարգավիճակ ունեցած և տարիներ շարունակ կենսագործած ֆունկցիոներները: Այդ թելերը ոչ միայն հեշտ չեն կտրվում, այլ չեն կտրվում ընդհանրապես: Ընդ որում, խնդիրը այստեղ ոչ միայն փաստական ապացույցներն են, այլ նաև հոգեբանությունը: Ահա այդ տեսանկյունից, տվյալ դաշինքն իշխանության համար կլինի իսկապես շատ լավ դաշինք, թեև պետք է արձանագրել նաև, որ անգամ դրա բացակայության պարագայում ընդդիմադիր դաշտում, մեղմ ասած՝ չկա այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր կլիներ խոսել ազդեցիկ և կենսունակ մեծ ուժի հեռանկարների մասին, որոնք պետք է արգելակվեն Հովհաննիսյան-Օսկանյան-Օհանյան դեռևս պոտենցիալ դաշինքով: Այդուամենայնիվ, իշխանությանը, ավելի շուտ Սերժ Սարգսյանին այդպիսի անվտանգության ավելորդ շերտը չի խանգարի: Ինչքան շատ լինեն միմյանց խանգարող հանգամանքները ընդդիմության նոմինալ դաշտում, այնքան իր դաշտում իր խնդիրները արդյունավետ կարող է լուծել իշխանությունը:

Բանն այն է, որ Հայաստանում իշխանությունը չունի ընդդիմությունից ձայն խլելու խնդիր, ձայների համար ընդդիմության հետ պայքարի խնդիր: Հայաստանում իշխանությունն ունի իր «կայուն» ձայներն ու տոկոսները, վարչական ռեսուրսի, քրեական անձի և թաղային «ինստիտուտների» շրջանակում: Իշխանության խնդիրն ընդամենը այդ ռեսուրսի կազմակերպված, առանց ավելորդ աղմուկի, սահուն մոբիլիզացիան և «կամարտահայտության» ապահովումն է, որի շնորհիվ էլ ձեռք կբերի անհրաժեշտ արդյունքը: Այդ ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի «թիկունքում» իրավիճակը հնարավորինս ինքնակառավարի՝ պահանջելով իշխանության հնարավորինս քիչ միջամտություն, քանի որ 2017-ի ընտրությանը իշխանությունը ստիպված է լինելու առավել մեծ ուժ կենտրոնացնել իր ռեսուրսի օգտագործումն ու արդյունքի վերածումը հնարավորինս սահուն, հնարավորինս անաղմուկ անցկացնելու համար: Այդ տեսանկյունից, միանգամայն ցանկալի կլինի, թեկուզ, նախկին իշխանական շրջանակների հաշվին ընդդիմադիր դաշտի համալրումը, եթե անգամ դա ինչ որ իմաստով փոքրաթիվ ռեսուրս կարող է տանել նաև իշխանությունից: Դա այն դեպքն է, երբ հրաժարվելով մասից, իշխանությունը առավել մեծ հնարավորություն է ստանում ամբողջը առավել անաղմուկ պահելու համար: Իսկ անաղմուկ լինելը Սերժ Սարգսյանը հռչակել է 2017-ի գլխավոր խնդիրը: Այդ խնդրի լուծման համար կարևոր քայլերից մեկն էլ ընդդիմադիր ինքնակառավարման համակարգի խթանումն է նաև նախկին իշխանական ռեսուրսների շնորհիվ, այսպես ասած՝ յուրօրինակ ԸԻՄ համակարգի ներդրումը, որը փորձարկվեց ՏԻՄ ընտրությանը: Իշխանության համար այն առավել մեծ նշանակություն կունենա ընտրությունն իր վերահսկողության տակ պահելու գործում, քան ընտրական գործընթացը վերահսկելու հարցում տարբեր համակրգերը ընդդիմության համար, որոնց շուրջ ձեռք է բերվել «պատմական համաձայնությունը» իշխանության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում