Sunday, 07 06 2026
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ

«Ընտրություններին չմասնակցելը նշանակում է հանձնել երկրի ապագան»

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը

 -«Ժառանգություն» կուսակցությունը հուլիսի վերջից Ազատության հրապարակում մեկ ամիս հանրահավաք անցկացնելու հայտ էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Ինչո՞ւ այս ընթացքում այդպես էլ որևէ միջոցառում չհրավիրեցիք:

 – Այս տարի մենք բավականին ակտիվ ամառ ունեինք, և ցանկացած պահի կարող էր միտինգ հրավիրելու անհրաժեշտություն առաջանալ: Մինչ այդ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսն էր եղել, որտեղ նա որոշակի քաղաքական օրակարգ էր առաջարկել, և մենք նման հայտ ներկայացրինք: Բացի դրանից՝ գիտեք, որ օրենսդրորեն կարգավորված չէ  հրատապ հանրահավաք հրավիրելու խնդիրը: Հանրահավաքից 3-4 օր առաջ հնարավոր չէ իրազեկում ունենալ, քաղաքապետարանի, առավել ևս ոստիկանության կողմից այն հրատապ չի ընդունվի: Ու որպեսզի նման իրավիճակի առաջ չկանգնենք, և Ազատության հրապարակը ցանկացած պահի իրավական առումով պատրաստ լինի հանրահավաքի, մենք այդպես վարվեցինք:

 –Բայց եթե այդ ընթացքում որևէ կուսակցություն ցանկանար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, քաղաքապետարանը կպատճառաբաներ, թե ձեր միջոցառումներն են նախատեսված:

 – Մենք պատրաստ ենք զիջել: Այս ընթացքում չեմ հիշում, որ որևէ մեկը մեզ դիմած լիներ կամ միջոցառում անցկացնելու ցանկություն ունենար, և մեր իրազեկումը դրան խոչընդոտ լիներ: Այդ նույն իրազեկման տակ կարող էին նրանք իրենց միջոցառումն անցկացնել:

 –Այդ դեպքում քաղաքապետարանը կամ ոստիկանությունը կարող էին ասել, որ նրանց հանրահավաքներն ապօրինի են, քանի որ նրանցն իրազեկված չէ այն պատճառով, որ այդ օրերին այդ վայրում իրազեկված է եղել «Ժառանգության» հայտը:

 -Մեզ նման բան հայտնի չէ, որ կարող էր նման խնդիր առաջանալ, և նման ենթադրությանը համամիտ չենք: Եվ առաջին անգամ չէ, ավագանու ընտրությունների ժամանակ էլ մենք իրազեկել էինք, բայց չէինք անցկացնում: ՀԱԿ-ը մտադիր էր անցկացնել, մենք հրաժարվեցինք, և իրենց հայտը բավարարվեց: Իսկ ոստիկանությունն ընդհանրապես խաղաղ հանրահավաքը ցրելու իրավունք չունի, անկախ այն հանգամանքից՝ իրազեկված է թե ոչ: Հանրահավաք հրավիրելու իրավական այդ մեխանիզմը մտցվել է միայն մի նպատակով. եթե ինչ-որ մեկը ինչ-որ վայրում միջոցառում է անցկացնում, մեկ ուրիշն այլևս չի կարող անցկացնել: Եվ քեզ տեղեկացնում են, որ այնտեղ ինչ-որ մեկն արդեն անելու է, ուրիշ օր ընտրի: Հիմա եթե այս օրերին մենք ենք զբաղեցրել, մենք ասում ենք՝ խնդիր չկա, պատրաստ ենք ցանկացած մեկին զիջել, եթե այդ օրը չենք անելու:

 -Իսկ հաջորդ՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նո՞ւյնպես նման լայնամաշտաբ իրազեկման հայտ եք ներկայացնելու:

 -Չենք բացառում, որովհետև սեպտեմբերին ավելի ակտիվ հանրային միջոցառումներ ենք նախատեսում:

 –Կրկին ամենօրյա միջոցառումներ կամ հանրահավաքնե՞ր եք անելու:

 -Չեմ տեսնում ամենօրյա միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտություն, բայց եթե չնախատեսված իրադրություն փոխվի, տեղի ունենան բաներ, որոնք կստիպեն ամեն օր անել, չեմ բացառում, որ այդպես անենք: Բայց այս պահին չեմ կարծում, որ ամենօրյայի անհրաժեշտություն կա, պարզապես ավելի ակտիվ ենք լինելու, քան ամառվա շրջանում:

 –Իսկ քաղաքական ի՞նչ ծրագրեր ունի «Ժառանգությունը» առաջիկայի համար:

 -Ամենայն հավանականությամբ, մենք կունենանք նաև համագումար, որի ընթացքում կորոշվեն հետագա շատ քայլեր:

 –Իսկ ի՞նչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը:

 -Նա ամառվա ընթացքում մարզային այցելությունների մեջ էր: Բացի դրանից՝ գիտեք, որ պատգամավորի մեր թեկնածուն ենք առաջադրել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, պատրաստվում ենք այնտեղ ակտիվ քարոզարշավ իրականացնել և փորձելու ենք հաղթել ու գոնե մեկ հոգով ավելացնել ընդդիմության ներկայությունը ԱԺ-ում: Բայց ամեն ինչի մասին չեմ ցանկանում այս պահին բարձրաձայնել:

 –Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին, հատկապես որ ՀՀԿ-ի թեկնածուները գրեթե միշտ և ամեն գնով հաղթում են, ինչը «Ժառանգությունն» իր վրա զգացել է նաև նախագահական ընտրություններին:

 -Վերջին 10 տարիների ընթացքում ես չեմ հիշում դեպք, որ ՀՀԿ-ն որևէ տեղ հաղթած լինի: Իսկ այն, որ կեղծում և գողանում են այլոց հաղթանակը, այլ հարց է: Ցավոք, մեզ մոտ ընտրակեղծարարության մակարդակն այսօր այնքան է զարգացել, որ ոչ միայն ՀՀԿ-ն, երբեմն նաև այլ կուսակցություններն են դիմում ընտրակաշառք բաժանելու և այլ կեղծիքների դիմելու քայլին: Բայց ընդդիմությունը չպետք է դադարեցնի պայքարը, թե կան ընտրակեղծիքներ: Բոլոր հնարավոր եղանակները պետք է օգտագործել: Նախ և առաջ՝ ընտրական մեխանիզմները, որովհետև կուսակցությունների համար քաղաքական հիմնական գործունեության ասպարեզը ընտրություններն են: Եվ չմասնակցելը նշանակում է հենց սկզբից հայտարարել պարտության մասին և հանձնել երկրի ապագան:

 –Այսինքն՝ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցի այդ ընտրություններին, տեղավորվում են Ձեր ասած այդ շրջանակի՞ մեջ:

 -Այդ կուսակցություններն արդեն վաղուց այդ շրջանակի մեջ են, երբ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրեցին, նույնը կրկնեցին նաև խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգում և այլն: Կարծում եմ, որ դա արդյունավետ չէ և նույնիսկ վնասակար է:

 –Բայց նախագահական ընտրություններին գոնե Դուք տեսաք, թե ինչ եղավ, և նրանց չառաջադրվելն ինչ-որ տեղ հասկանալի էր:

 -Տեսանք ինչ եղավ. շատ կուսակցություններ ի սկզբանե հանձնեցին իրենց պատկերացրած հաղթանակը իշխանություններին՝ ասելով, որ, միևնույն է, պարտվելու ենք:

 –Բայց եթե դուք էլ հաղթել եք, ինչպես հայտարարում եք, չկարողացաք ձեր հաղթանակին տեր լինել:

 -Կարևոր է, որ մասնակցեցինք և հաղթեցինք: Ընդդիմադիր մյուս ուժերն էլ ընդունեցին, որ Ր.Հովհաննիսյանը հաղթել է: Դա նշանակում է, որ հնարավոր էր այդ ամենն անել, եթե համախմբումը մի փոքր լայն լիներ, և ընդդիմադիր ուժերը նման կրավորական կեցվածք չընդունեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում