Եգիպտոսի նոր սահմանադրությունը կարող է արգելել կրոնական հիմքով կուսակցություններ ստեղծելը, փոխանցում է Al-Arabiya-ն:
Մասնավորապես, հեռուստաընկերությունը ներկայացնում է մեջբերում, որն իբրև թե վերցվել է սահմանադրության պատրաստվող նախագծից. «անհրաժեշտ է պահպանել Եգիպտոսի աշխարհիկ դեմքը իսլամական միավորումներից, որոնք փորձում են երկիրը վերածել կրոնական օլիգարխիայի»:
Սպասվում է, որ սահմանադրության մեջ նման փոփոխությունների ներմուծման մասին կհաղորդվի օգոստոսի 21-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եգիպտոսի վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին առաջարկել է արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժումը:







































