Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որից հետո հայտարարել է այն մասին, որ Կիևը հույս ունի շարունակել կառուցողական աշխատանքը ԱՄՆ նոր վարչակազմի հետ, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Բայդենին և ԱՄՆ գործող վարչակազմին՝ հավելելով, որ Ուկրաինան հարգում է ամերիկացի ժողովրդի դեմոկրատական ընտրությունը և պատրաստ է արդյունավետ, պտղաբեր համագործակցության երկրի նոր ղեկավարության հետ։
Բայդենն իր հերթին Կիևին կոչ է արել շարունակել համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, ինչպես նաև բարեփոխումներ անկացնել էներգետիկ ոլորտում, բանկային համակարգում։








































