Երբեմնի Օղակաձև զբոսայգին դանդաղորեն վերածվում է սրճարանների գերեզմանոցի: Այցելուների թիվն այնքան է նվազել, որ դրանցից շատերն այս տարի չեն վերաբացվել, փոխարենը վերածվել են անտուն մարդկանց համար օթևանների:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավեում, որ դրանցից մեկը նախկին «Ջրահարս» սրճարանն է: Սրճարանի տարածքն անմխիթար վիճակում է՝ քարուքանդ եղած բետոնե հատակ, ժանգոտված երկաթե ձողեր, չգործող շատրվաններ, որոնք վերածվել են աղբամանների: Նմանատիպ տեսարանի այգում ամեն քայլափոխի կհանդիպես: Քիչ չեն նաև երկաթբետոնե անավարտ շինությունները, որոնք ամեն րոպե ենթակա են փլուզման:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի վաղվա համարում:










































