Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Մոսկվան կարող է ավելի ակտիվ գործել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

 

– Պարոն Մարկեդոնով, ինչպե՞ս եք մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը դեկտեմբերի 29-ի սահմանային միջադեպի մասին: Հայաստանում այն հիմնականում գնահատվեց՝ որպես կողմնակալ հայտարարություն, քանի որ համանախագահներն այժմ կոչ են անում հայկական կողմին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ինչը նրանք չարեցին ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Համանախագահները չեն ասում, որ սա հարձակում է անկախ Հայաստանի սահմանների վրա, այլ ասում են, թե երկուսդ էլ իրար եք մեղադրում, մենք չենք կարող ասել՝ ով է մեղավոր:

– Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա այդ ուղղությունը, կարծում եմ, նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Ղարաբաղի շփման գիծը: Ղարաբաղի հարցով աշխատում է Մինսկի խումբը, լավ թե վատ, այնուամենայնիվ աշխատում է: Ամեն դեպքում բոլորն էլ նրանից դժգոհ են՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բայց այն գոնե հնարավորություն է տալիս հանդիպումներ կազմակերպելու, տեղեկություն ստանալու և այլն, ինչ-որ կերպ պահպանում է կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ադրբեջանական սահմանը ոչ մի կերպ չի մտնում Մադրիդյան նորացված սկզբունքների մեջ: Դրանք միջազգայնորեն ճանաչված են, այդ տարածքները վիճելի չեն համարվում, այսինքն՝ փաստացի որևէ բանակցություն չի ընթանում սահմանները որոշելու հարցի շուրջ: Եթե հայտարարություններ արվում են, ապա մոտավորապես այս ոճով՝ «եկեք չկռվենք, տղաներ»: Բովանդակային բաղադրիչ չկա այդ հայտարարություններում, և դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Բայց հիշենք եռակողմ ձևաչափը, որը վերականգնել է Մոսկվան՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան: Մոսկվան այստեղ կարող է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել սահմանների հարցում կամ սահմանային ուղղությամբ:

– Կարո՞ղ ենք ասել, որ համանախագահները դժգոհ են, որովհետև կողմերը քայլեր չեն ձեռնարկել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները ներդնելու ուղղությամբ: Հայկական կողմը նշում է, որ Ադրբեջանն է դեմ այդ մեխանիզմներին, թեև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս հայտարարեց, որ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն է դեմ հանդես եկել դրան:

Գիտեք, ինձ թվում է՝ կենտրոնական հարցն այստեղ այն է, թե ինչ գործնական ռեսուրսներ ունի Մինսկի խումբը: Շատ լավ, օրինակ՝ Մինսկի խումբը ինչ-որ նոր գաղափար է հղանում, ասենք՝ ուժեղացնել դիտարկումը հակամարտության գոտում, կամ շփման գծում, եթե ավելի ստույգ լինենք, որովհետև սահմանի մասին չի խոսվում: Եվ այս իմաստով՝ Մինսկի խմբի գլխավոր խնդիրը ազդեցության լծակներն են: Միտքը կա, շատ լավ, իսկ հետո ի՞նչ պիտի արվի: Ինչպե՞ս պիտի ստիպեք երկու երկրների ազգային կառավարություններին կենսագործել այդ գաղափարները: Եվ սա իսկապես մեծ խնդիր է: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չեն ասի՝ մենք ինքնիշխան չենք ու ենթարկվում են Մինսկի խմբին՝ ինչպես աշակերտները:

– Իսկ ընդհանրապես ենթատեքստեր տեսնո՞ւմ եք այդ հայտարարության մեջ, ինչ-որ փոփոխություն համանախագահների մոտեցումներում: Գուցե ընդհանուր միջազգային հարաբերությունների կոնտե՞քստն է փոխվել:

– Ֆունդամենտալ փոփոխություններ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ այստեղ խոսք կարող է գնալ մոտեցումների արմատական փոփոխության մասին: Մոտեցումներ վաղուց են նախանշվել:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ Մինսկի խումբը մարդասիրության կոչեր չէր անում նախորդ տարվա ապրիլին, երբ ադրբեջանցիները խոշտանգում էին հայ զինվորներին, քաղաքացիական անձանց, անարգում նրանց մարմինները, թեև Հայաստանը ներկայացրել է բոլոր փաստերն ու ապացույցները: Բայց այսօր կոչ են անում Հայաստանին հարգել միջազգային մարդասիրական նորմերը և վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին:
– Սա մի քիչ սպեկուլյատիվ հարց է: Մենք, իհարկե, չենք կարող ներթափանցել նրանց գլուխների մեջ և իմանալ, թե ինչ են նրանք մտածում: Մենք պարզապես ենթադրություններ ենք անում: Կա այսպիսի հասկացություն՝ պատասխանատվության հավասարեցում: Նրանք փորձում են դա անցկացնել ինչ-որ ձևով, որպեսզի իրենց չմեղադրեն…

– Որ իրենք Հայաստանի կողմից են:

– Այո, կարծում եմ՝ դա է պատճառը: Ըստ երևույթին, նրանք վախենում են, որ եթե ասեն, թե մի կողմը ավելի շատ մեղք ունի, իրենց կմեղադրեն կողմնապահ լինելու համար: Նորից եմ ասում՝ որո՞նք են Մինսկի խմբի ընդհանուր մոտեցումները. կան Մադրիդյան նորացված սկզբունքները՝ ինքնորոշման սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, և նրանք հավասար արժեք ունեն, ուստի այդ մոտեցումները չեն փոխվելու:

– Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին: Նրա նշանակումը որևէ բան կփոխի՞ ղարաբաղյան հարցում ամերիկյան մոտեցումների մեջ:

– Ոչ, չեմ կարծում, որ դա սկզբունքորեն ինչ-որ բան կփոխի: Դա բյուրոկրատական պաշտոն է՝ նշանակված իր երկրի կողմից, և նա կաշխատի այն սխեմայով, որը սահմանված է: Օրինակ՝ Թեֆթին նշանակեցին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան: Նա եղել էր Վրաստանում, Ուկրաինայում և ենթադրվում էր, որ կլինի ռուսատյաց, բայց Թեֆթը եկավ Ռուսաստան և շատ զուսպ է իրեն պահում, նույնիսկ մասնակցում է ինչ-որ միջոցառումների, որովհետև նա դիվանագետ է, դեսպան, նրան առաջադրվում է որոշակի դիվանագիտական գիծ և նա հետևում է այդ գծին: Ուստի այստեղ էլ Մինսկի խմբում նշանակված համանախագահը կհետևի այն գծին, որը որոշում են Վաշինգտոնը, Մոսկվան և Փարիզը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում