Հորդանանի արգելանոցում երեք առյուծներ հարձակվել են անասնաբույժի և նրա օգնականի վրա։ Նրանք երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Վայրի կենդանիները հարձակումը կատարել են պակիստանյան ծագումով անասնաբույժի և նրա օգնականի վրա սաֆարի-պարկում, որը գտնվում է Էլ-Բելկա նահանգում։
Առյուծները քնեցվել են՝ ասել է սաֆարի-պարկի անվտանգության ծառայության աշխատակիցը։ Ոստիկանությունը տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսել։









































