Վալերի Լեոնտևը նույնպես դարձել է հեռախոսային սպառնալիքների զոհ: Արդեն որերորդ օրը երգչին «ռմբակոծում» են փողի պահանջներով MMS-հաղորդագրությունները: Հանցագործները ցանկանում են երգչից ստանալ որոշակի գումար, որի չափն առաջարկում են առանձին քննարկել: Պարգևատրման դիմաց նրանք խոստանում են այլևս չգրել Լեոնտևին ու հանգիստ թողնել նրան: Հրաժարվելու դեպքում հանցագործները սպառնում են երգչի հեռախոսահամարը տեղադրել համացանցում:
Նշենք, որ Լեոնտևն առաջինը չէ, որ ենթարկվում է հանցագործների նմանատիպ հարձակման: Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցային և հեռախոսային խուլիգաններից տուժել են Իգոր Կրուտոյը, Իոսիֆ Պրիգոժինը, Միխայիլ Գալուստյանը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսեյ Չումակովը և Յուլյա Կովալչուկը:








































