Թուրինի «Յուվենթուս»-ը 30-35 օրով կորցրել է կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երեկ 27-ամյա իտալացին վնասվածք է ստացել «Լացիո»-ի դեմ խաղում: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց «Յուվենթուս»-ի հաղթանակով` 4:0:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Մարկիզիոն մասնակցել է 29 խաղի` խփելով 6 գոլ ու կատարելով մեկ գոլային փոխանցում:









































