US Magazine-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասան Բրեդ Փիթը դերասանուհի Անջելինա Ջոլիից ամուսնալուծվելուց հետո շատ է նիհարել։ Հոլիվուդյան դերասանը զգալի քաշ է կորցրել։
Պարբերականի տվյալներով՝ դա նկատելի է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, որին մասնակցել է Փիթը։ Աղբյուրները հայտնել են, որ դերասանն ունի անձնական շեֆ-խոհարար, որը պատրաստում է առողջ սնունդ։
Նրանց խոսքերով՝ Փիթը վերստին սկսել է կենտրոնանալ իր վրա և հետևել, թե ինչ է սնվում. «Փիթը վերստին զբաղվում է սպորտով, շատ է զբոսնում և վերադառնում է կյանքի նորմալ ռիթմին»։









































